Երևանի Պատմության Թանգարան

Թանգարան
WCայո
էքսկուրսիաայո
հուշանվերներայո
Լուսանկար և տեսանյութայո
մուտքն ազատ էոչ
Wi-Fi-ի առկայությունըոչ
սրճարանոչ
ԱվտոկայանատեղիՈչ
Կարևոր է իմանալ
Բացման տարին 1931 թ․
ք․ Երևան Արգիշտիի 1/1

1931թ-ին հիմնադրվել է Երևան քաղաքի պատմության թանգարանը։ Սկզբնական շրջանում այն ուներ ընդամենը 2 սենյակ, 400 ցուցանմուշով։ Ժամանակի ընթացքում հավաքածուն մեծանում էր, այդ իսկ պատճառով մի քանի անգամ փոխվել թանգարանի շենքը։ 1936թ-ին թանգարանի հավաքածուն արդեն ուներ ավելի քան 1480 ցուցանմուշ։

Միայն 2002թ-ին թանգարանը տեղափոխվեց քաղաքապետարանի շենք, որտեղ հատուկ առանձնացված հատված ուներ։ 2007թ-ին բացվեց  հիմնական ցուցադրությունը և թանգարանը ակտիվորեն ձեռնամուխ եղավ նյութերի հավաքագրման գործընթացով։ Այսօր թանգարանում հաշվվում է ավելի քան 98000 ցուցանմուշ։ Հրատարակվել է 20 աշխատություն։

Գիտական ուսումնասիրությունները չեն ավարտվել։ Դրանք շարունակվում են՝ հիմնվելով պատմական աղբյուրների վրա, բացահայտվում են նոր պատմական էջեր։

Թանգարանը ներկայացնում է քաղաքը հնագույն ժամանակներից մինչև մեր օրեր եղած ժամանակը։ Թանգարանում զետեղված են հնագույն ժամանակների գործիքներ, կենցաղային իրեր, զենքեր, ինչպես նաև քաղաքի լուսանկարներ և փաստաթղթեր, որոնք պատմում են քաղաքի կյանքի և կենցաղի մասին։

5.0

Աշխատանքային օրեր՝ երեքշաբթի-շաբաթ
Բացման ժամերը՝ 11:00-17:30

լրացուցիչ տեղեկություն

Էքսկուրսիաների համար գրանցվել նախապես։

Էքսկուրսիայի արժեքը հայերենով 2000 դրամ է։

Էքսկուրսիայի արժեքը ռուսերեն/անգլերեն 5000 դրամ։

Տոմսեր

Մուտքի տոմս - 1500 դրամ

Ուսանողական քարտ - 1000 դրամ

Մանկական տոմս - 500 դրամ

Կոնտակտներ
(+37410) 56-81-85, (+37410) 56-81-08
museum@yerevan.am
yerevan-history.mus.am
https://yhm.am/
Նման վայրեր
Մոտակա վայրեր